slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Դատաբժշկական փորձաքննությունների բաժին

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 21
Տեսակ՝ դատաբժշկական
Ենթատեսակներ՝
21-01. Դիակի ախտաբանաանատոմիական փորձաքննություն,
21-02. Անձի առողջությանը պատճառված վնասի փորձաքննություն,
21-03. Բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների վերաբերյալ գործի նյութերով հանձնաժողովային փորձաքննություն,
21-06. Հյուսվածքաբանական փորձաքննություն, 
21-08. Բժշկաքրեագիտական փորձաքննություն,
21-09. Դիակի դատաբժշկական փորձաքննություն, 
21-10. Անձի առողջական վիճակի փորձաքննություն, դատաբժշկական համալիր փորձաքննություն, գործի նյութերով հանձնաժողովային փորձաքննություն,
21-11. Օդոնտոլոգիական փորձաքննություն:

Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտման օբյեկտները՝

- մարդու դիակ,
- կենդանի անձ, 
- բժշկական փաստաթղթեր,
- գործի նյութեր, 
- մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ կամ դրանց կտորներ
- կենսաբանական ծագման իրեղեն ապացույցներ:

Հետազոտման խնդիրները՝

- իրավական պրակտիկայում առաջացած բժշկական և կենսաբանական բնույթի հարցերի ուսումնասիրություն և պարզաբանում` դատաբժշկական փորձաքննությունների բաժնում իրականացվող փորձաքննությունների արդյունքում,
- ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության և կանխարգելիչ բուժմիջոցառումների որակի բարելավում:

Կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունք

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 21
Տեսակ՝ կենսաբանական
Ենթատեսակներ՝
21-05. դատակենսաբանական

Կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի հետազոտությունների ուղղվածությունները

Դատակենսաբանական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտները՝

-    արյուն,
-    սերմնահեղուկ,
-    թուք
-    քրտինք,
-    մեզ:

Հետազոտման խնդիրները՝

- հեղուկ արյան խմբային պատկանելիության որոշում,
- արյան առկայության հաստատում, նրա տեսակային և խմբային պատկանելիության որոշում, համեմատական հետազոտության իրականացում,
- սերմնահեղուկի առկայության հաստատում, նրա տեսակային և խմբային պատկանելիության որոշում, համեմատական հետազոտության իրականացում,
- քրտինքի առկայության հաստատում, նրա տեսակային և խմբային պատկանելիության որոշում, համեմատական հետազոտության իրականացում,
- թքի առկայության հաստատում, նրա տեսակային և խմբային պատկանելիության որոշում, համեմատական հետազոտության իրականացում,
- մեզի առկայության հաստատում, նրա տեսակային և խմբային պատկանելիության որոշում, համեմատական հետազոտության իրականացում:

Դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունք

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 21
Տեսակ՝ գենետիկական
Ենթատեսակներ՝
21-04. գենետիկական փորձաքննություն

ԴՆԹ-նույնականացման փորձաքննությունների բաժանմունքի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Հետազոտման օբյեկտները՝

- ԴՆԹ պարունակող միջավայրի (մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ կամ դրանց կտորներ, կենսաբանական ծագման իրեղեն ապացույցներ՝ արյուն, թուք, մեզ և այլն):

Հետազոտման խնդիրները՝

- ԴՆԹ նույնականացում,
- վիճելի հայրության, մայրության որոշում:

ՏՈՔՍԻԿՈԼՈԳԻԱԿԱՆ (ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ) ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 21
Տեսակ՝ քիմիական
Ենթատեսակներ՝
21-07. դատաքիմիական (թունաբանական)

Տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Դատաքիմիական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- մեզ,
- արյուն,
- մազ:

Հետազոտման խնդիրները՝

- արյան փորձանմուշում թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի հայտնաբերում, նույնականացում, առկայության փաստի հաստատում ,
- արյան փորձանմուշում ալկոհոլի /էթիլ սպիրտի/ հայտնաբերում, առկայության փաստի հաստատում,
- մեզի փորձանմուշում թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի հայտնաբերում, նույնականացում, առկայության փաստի հաստատում, 
- մեզի փորձանմուշում ալկոհոլի /էթիլ սպիրտի/ հայտնաբերում, առկայության փաստի հաստատում,
- մազի փորձանմուշում թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի հայտնաբերում, նույնականացում, առկայության փաստի հաստատում, օգտագործման վաղեմության գնահատում: